ԱՌՑԱՆՑ ԱՆՎՃԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐ
Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանը բուհի հետ Երևանից տեղափոխվել է` ունենալով շուրջ 110 հազար միավոր գրականություն:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրադարանը ստեղծվել է 1969 թ. հունիսի 9-ին՝ որպես Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հիմքի վրա ձևավորված Կիրովականի մանկավարժական ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանում: Հիմնադրման պահից գրադարանի տնօրեններ են եղել Վլադիկ Մարտիրոսյանը (1969-1994 թ.թ.), Քրիստինե Զատիկյանը (1994-2007 թ.թ.), (բ.գ.թ., դոցենտ Վալերի Փիլոյանը 2007-2013 թ.թ.): 2013 թ.-ից մինչ օրս գրադարանի տնօրենն է պ.գ.թ., դոցենտ Արթուր Տիգրանի Մելիքյանը:
Հիմնադրման պահին գրադարանի գրքային ունեցվածքը կազմել է 110 հազար միավոր գիրք: Տասնամյակների ընթացքում գրաֆոնդը նշանակալից փոփոխություններ է ապրել. Մի կողմից այն զտվել է, մյուս կողմից՝ համալրվել գիտակրթական պահանջներին համապատասխան նոր գրականությամբ: Ներկայումս գրադարանի գրքային ֆոնդը կազմում է ավելի քան 137.000 միավոր գիրք, որի գրեթե կեսը ուսումնագիտական են:
Գրադարանն ունի մեկ ընթերցասրահ, որտեղ միաժամանակ կարող են սպասարկվել ավելի քան 60 ընթերցողներ: Գրադարանն ունի նաև 6 մասնագիտական կաբինետներ (պատմության, օտար լեզուների, հայոց լեզվի և գրականության, մանկավարժության և հոգեբանության, լրագրության, տնտեսագիտության և աշխարհագրության) ավելի քան 3460 միավոր գրականությամբ:
Գրադարանի հնատիպ գրականության բաժինն ունի 2519 միավոր հնատիպ և արժեքավոր գրքեր:
Գրադարանը ստանում է 10 թերթ (8-ը հայալեզու, 2-ը՝ ռուսալեզու) և 12 անուն ամսագիր (5-ը հայալեզու, 7-ը՝ ռուսալեզու):
Գրադարանի ֆոնդը համալրվում է ՎՊՀ-ի բյուջեից հատկացված միջոցներով գնման, ինչպես նաև այլ բուհերի, հրատարակչությունների, օտարերկրյա դեսպանությունների, անհատ քաղաքացիների ու հասարակական կազմակերպությունների կողմից կատարվող նվիրատվությունների շնորհիվ: Գրականության յուրաքանչյուր նոր խմբաքանակի մասին իրազեկվում է համալսարանի էլեկտրոնային կայքի և «Վանաձորի պետական համալսարան» հանդեսում զետեղված «Մատենագիտական տեղեկատու»-ի միջոցով:
2015 թ.-ից գործում է լոկալ էլեկտրոնային գրադարանը, որի համալրումը շարունակական գործընթաց է: Այն պարունակում է 53 մասնագիտությունների հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն ավելի քան 10.000 գրքեր:
Գրադարանը բաղկացած է հետևյալ բաժիններից.
- սպասարկման
- համալրման և մշակման
- մատենագիտության
- լոկալ էլեկտրոնային գրադարանի:
Ով կարող է օգտվել գրադարանից
Գրադարանի ծառայություններից օգտվելու իրավունք ունեն Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները, աշխատակիցները, համալսարանի հենակետային վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները, համալսարանի քոլեջի ուսուցիչներն ու աշակերտները: Այլ բուհերի ուսանողներն ու անհատ քաղաքացիները գրադարանից կարող են օգտվել միայն տնօրինության թույլտվությամբ:
Ինչպես դառնալ բաժանորդ
Գրադարանի բաժանորդ դառնալու համար բաժանորդը պարտավոր է անձնական հետախոսահամարից զատ սպասարկման բաժին ներկայացնել նաև հետևյալ փաստաթղթերը՝
- անձնագրի պատճեն
- մեկ լուսանկար՝ 3x4 չափի
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու աշխատակիցները գրադարանի ծառայություններից կարող են օգտվել իրենց աշխատանքային պայմանագրի տևողության ընթացքում, բակալավրիատի, մագիստրատուրայի ուսանողները, հայցորդներն ու ասպիրանտները՝ իրենց ուսումնառության ողջ ընթացքում:
Գրքի պատվերը կատարվում է կամ տեղում, կամ էլ առցանց ( online եղանակով):
Գիրքը կամ տպագիր այլ նյութեր բաժանորդին տրվում է առավելագույնը մեկ ուսումնական տարվա տևողությամբ: Ուսումնական տարվա վերջին գիրքը ենթակա է վերադարձման:
Բաժանորդը կարող է իր ձեռքին ունենալ առավելագույնը 7 գիրք
Ընթերցասրահից գիրք դուրս չի տրվում:
Գիրքը կամ տպագիր այլ նյութերը փչացնողը ենթակա է պատասխանատվության:
Գիրքը կորցնողը պարտավոր է վերականգնել նույն գիրքը կամ դրա փոխարեն վերադարձնել տասնապատիկ արժեքի այլ գիրք (գրքեր):
Ընթերցողը պարտավոր է լռություն պահպանել գրադարանում և ընթերցասրահում:
2017-2018 ուսումնական տարվանից գործում է էլեկտրանային քարտարանի ծրագիրը: Էլեկտրանային քարտարանից օգտվելու կամ գրքի հեռահար պատվերի համար անհրաժեշտ է լինել գրադարանի բաժանորդ:
Գրքի էլէկտրոնային պատվերն իրականացնելու համար պետք է մուտք գործել համալսարանի կայք՝ http://www.vsu.am/, գրադարանի էջ, ակտիվացնել աջ անկյունի Քարտադարան սեղմակը, այնուհետև Բաժանորդներ հղմանը սեղմելով՝ բացված պատուհանում մուտքագրել Օգտագործող և Գաղտնագիր բաժինների անհատական տվյալները: Այս քայլերը հաջողությամբ կատարելուց հետո կբացվի ընթերցողի անձնական էլեկտրոնային քարտը, որում հատուկ սեղմակների միջոցով բաժանորդը կարող է պատվիրել նոր գիրք՝ փնտրումը կատարելով ըստ հեղինակի, վերնագրի, մասնագիտական դասիչի և գույքահամարի, տեսնել իր պատվիրած, վերցրած և հանձնած գրքերի ցանկերը:
Էլեկտրոնային քարտարանից օգտվելու կարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ուղեցույց-բուկլետից կամ տեղում:
Լոկալ էլեկտրոնային գրադարանից օգտվելու համար անհրաժեշտ է դառնալ նրա բաժանորդ: Էլեկտրոնային գրադարան մուտք գործելու համար անհրաժեշտ է աջ անկյունում սեղմել ,,գրանցվել,, կոճակին և բացվող պատուհանում նշել անհատական տվյալները և գաղտնաբառը: Բացելով իրեն հետաքրքրող բաժինը՝ ընթերցողը կարող է փնտրել իրեն հետաքրքրող գիրքը՝ համապատասխան պատուհանում նշելով գրքի վերնագիրը կամ հեղինակի անուն ազգանունը:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2019Թ. ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2018Թ. ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՎՊՀ գրադարան
Հեռ. 41854 (41855) 151
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։