поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

 

Քոլեջից բուհ անցման համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը, ժամը 17:00-ն, ՎՊՀ ընդհանուր բաժնում՝ ՎՊՀ վարչական մասնաշենք, 1-ին հարկ:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԵՆ

Դիմում՝ ուղղված ռեկտորին

*ավարտական փաստաթղթի՝ դիպլոմ և դրա ներդիրի (պատճենը),

*արձանագրության պատճենը, որտեղ հանձնաժողովի նախագահը երաշխավորել է տվյալ ուսանողին քոլեջից բուհ անցման համար,

*լուսանկար (3×4 չափսի),

*անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդների համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայականի, փախստականի վկայական).

*զինվորական գրքույկ (военнный билет) կամ կցագրման վկայական (приписной) (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը),

*Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Միջուկում (բավարար) գնահատականի առկայության դեպքում, ուսանողը չի կարող մասնակցել քոլեջից բուհ անցմանը:

Այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 94 63 87:

Հասցե՝ ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36

 

 

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (քոլեջ) բարձր առաջադիմություն ցուցա­բերած շրջանավարտների`

ովքեր ցանկանում են   2020/2021 ուսումնական տարում կրթությունը շարունակել Վանաձորի պետական համալսարանում՝ համապատասխան մասնագիտությամբ

 

Տեղեկացնում ենք, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները (քոլեջ) 2019-2020 ուսումնական տարվա հավակնորդների, իսկ նախկին տարիների հավակնորդները դիմումն ու փաստաթղթերը անձամբ ներկայացնում են Վանաձորի պետական համալսարան՝ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային փոստին՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, մինչև ս/թ  օգոստոսի 30-ը:

Հիմք՝ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 856 –Ն որոշում (կցվում է):

Դիմում-հայտին անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը (սկանավորված)

1) ավարտական փաստաթուղթ՝ դիպլոմը և դրա ներդիրը

2) արձանագրություն

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար կամ զինվորական գրքույկ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական)

4) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը)

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 077 94 63 87 հեռախոսահամարով

Back to top