ՎՊՀ քոլեջը հիմնադրվել է 2011 թվականին: Քոլեջում ուսուցումը տարվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար նախատեսված չափորոշիչների և ծրագրերի հիման վրա: Քոլեջում գործում են հետևյալ մասնագիտությունները`
Մասնագիտություններ |
կրթության հիմքը |
Ուսման տևողությունը
|
Տարեկան վարձը |
Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ /հիմնական ընդհանուր կրթությամբ/ |
9-ամյա |
4 տարի |
|
Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ /միջնակարգ ընդհանուր կրթությամբ/ |
12-ամյա |
3 տարի
|
|
Հաշվապահական հաշվառում* |
12-ամյա |
3 տարի |
120000 դրամ |
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում |
9-ամյա |
4 տարի |
|
Սպասարկման կազմակերպում
|
12-ամյա |
2տարի |
|
Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում |
12-ամյա |
3 տարի
|
|
Հաշվապահական հաշվառում |
9-ամյա |
3 տարի |
|
* Այս մասնագիտության գծով գործում է նաև հեռակա ուսուցում
Քոլեջում ընդունելությունը կատարվում է առանց ընդունելության քննությունների՝ մրցութային հիմունքով՝ ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար մրցութային համարվող առարկանների գնահատականների ընդհանուր գումարի հիման վրա:
Քոլեջի անվճար համակարգի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողները ստանում են կրթաթոշակ:
Քոլեջի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտները փոխադրվում են ԲՈՒՀ-ի համապատասխան մասնագիտության երկրորդ կուրս: Հաշվի առնելով շահառուների կարիքները՝ Քոլեջը սերտ համագործակցություն է սկսել գործատուների հետ: Քոլեջի ուսանողները օգտվում են համալսարանի լաբորատորիաներից, գրադարանից, սպորտդահլիճից: Պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնք նպաստում են քոլեջի ուսանողների և համալսարանի ուսանողների միջև սերտ համագործակցության զարգացմանը: Քոլեջի ուսանողները հաճախում են համալսարանում գործող երգի, պարի խմբակներին: Քոլեջում այսօր ուսանում են Արցախից, Վրաստանից և ՀՀ տարբեր մարզերից եկած ուսանողներ:
Քոլեջի ուսանողները մասնակցում են միջագային կոնֆերանսների, ՎՊՀ ում կազմակերպվող ՈՒԳ _ին :
Քոլեջի մասնագետների կողմից տարվա ընթացքում կատարվում են անվճար շտեմարանային աշխատանքներ: Ամառային արձակուրդների ընթացքում կատարվում են լրացուցիչ աշխատանքներ անգլերեն և ռուսերեն բանավոր խոսքի զարգացման ուղղությամբ:
ՎՊՀ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆԻ 2018-2019 ՈՒՍՏԱՐՎԱ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Քոլեջի տնօրեն` Ա.Բ.Լոքյան
Քաղաքային ցանցից ներքին ցանցին միանալու համար հավաքում ենք 4-18-54 կամ 4-18-55 հեռախոսահամարներից մեկը, 3 կարճ և 1 երկար զանգից հետո՝ եռանիշ ներքին հեռախոսահամարը՝ 141
Էլփոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։