поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ-ում էին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները. եկել էին հանդիպելու ավարտական կուրսերի ուսանողների հետ, ներկայացնելու ծրագրի առաքելությունն ու առաջարկները:

Նպատակ ունենալով բարելավել կրթության հասանելիությունը Հայաստանի բոլոր մարզերի ու համայնքների, սահմանամերձ գյուղերի աշակերտների համար՝  հավաքագրվում և վերապատրաստվում են անհատներ: Ծրագրի բոլոր փուլերն անցնելուց հետո երկամյա դասավանդման նպատակով վերապատրաստված մասնագետները տեղափոխվում են Հայաստանի և Արցախի այն համայնքներ, որտեղ ամենից շատ կա տվյալ մասնագետի կարիքը:

Ծրագիրը նպատակ ունի նպաստելու ոչ միայն երեխաների անհատական զարգացմանը, այլև ակադեմիական գիտելիքների աճին:

 «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի պատասխանատուները նկատում են, որ մասնակիցների ակտիվությամբ Լոռու մարզն առանձնանում է:

Սեփ. լրատվություն

Back to top