поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ համագործակցության և արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ փետրվարին կայացած ասմունքի փառատոնի մասնակիցները կրկին հյուրընկալվել էին համալսարանում:  

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված փառատոնի հաղթողներին սպասված մրցանակները հանձնեցին ժյուրիի անդամները: Վերջիններս միջոցառման սկզբում ողջունեցին հաղթող մասնակիցներին՝ գնահատելով երեխաների հետաքրքրությունը հայ պոեզիայի հանդեպ:

Հիշեցնենք. փառատոնին մասնակցել էին Լոռու մարզի տարբեր համայնքների 33 դպրոցներից եկած աշակերտներ:

Լավագույններին հանձնվեցին շնորհակալագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղեր զբաղեցրած շնորհալիներին՝ նաև գրքեր:

                                                                                                                    Սեփ. լրատվություն

Back to top