поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Մարտի 15-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր: Օրվան ընդառաջ՝ ՎՊՀ-ում էին Սննդամթերքի անվտանգության Լոռու մարզային տեսչության աշխատակիցները:

ՎՊՀ-ի և քոլեջի ուսանողների հետ հանդիպման ընթացքում հյուրերը խոսեցին առողջ ապրելակերպի կանոններից՝ շեշտը դնելով առողջ և անվտանգ սննդի վրա: Խոսվեց նաև սպառողներրի իրավունքների պաշտպանության խնդիրների և դրանց լուծման հնարավոր տարբերակների մասին:

Հանդիպումն առաջինն էր, սակայն  քոլեջի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում աշակերտները փոխադարձ այցով կլինեն տեսչության լաբորատորիաներում, կմասնակցեն փորձերի, ավելի մոտիկից կծանոթանան սննդի անվտանգության խնդիրներին:

 

Սեփ. լրատվություն

Back to top