поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում 2014 թվականից ՎՊՀ-ն համագործակցում է Պորտուի համալսարանի հետ: Բուհի միջազգայնացման փորձի փոխանակման նպատակով միջազգային շաբաթվա շրջանակներում հնգօրյա այցով Պորտուի համալսարանում էր ՎՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը:

Այցելության 1-ին օրը  միջազգային համագործակցության և կապերի գծով պրոռեկտոր  Մարիա դե Լուրդես Ֆերնանդեսը հյուրերին է ներկայացրել միջազգայնացման իրենց փորձը: Պրոռեկտորը SWOT վերլուծության միջոցով ցույց է տվել իրենց համալսարանի ուժեղ և թույլ կողմերը:

Աշխատանքային 2-րդ օրը, նախատեսվածի համաձայն, նվիրվել է պորտուգալերենի կարճ դասընթացի: Թեստերի միջոցով որոշվել է հյուրերի տեղեկացվածության աստիճանը պորտուգալերենից:

3-րդ օրը միջազգային կապերի գրասենյակի մասնագետ Ժորժ Սանտոսը հյուրերին է ներկայացրել թվային տվյալներ իրենց ուսանողների շարժունության վերաբերյալ: Այդ օրը հյուրերը նաև այցելել են համալսարանի տեխնոլոգիական կենտրոն:

Գործուղման 4-րդ օրը, գործնական աշխատանքից բացի,  Հ. Գրիգորյանի առաջարկով այցելություն է կատարվել համալսարանի գիտությունների ֆակուլտետի մաթեմատիկայի դեպարտամենտ: Ղեկավարության հետ քննարկվել են մեր ուսանողների ընդունելության հնարավորությունները:

Աշխատանքային վերջին օրը Ժորժ Սանտոսը խոսել է ուսանողների բազաների ստեղծման մասին՝ շեշտը դնելով թվային տեխնոլոգիաների կարևորության վրա:

                                                                                                                         Սեփ. լրատվություն

Back to top