поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ վարժարանի 15-րդ լսարանն այսուհետ կծառայի որպես Erasmus+ առցանց կոնֆերանսների դահլիճ: ՎՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սուսաննա Թումանյանի նախաձեռնությամբ BOOST նախագծի միջոցներով այսուհետ հնարավոր կլինի կազմակերպել առցանց միջոցառումներ, գիտաժողովներ, տարբեր դասընթացներ:

Բուհի միջազգայնացման տեսանկյունից սա լավ հնարավորություն է աշխարհի տարբեր համալսարանների հետ սերտ կապեր պահպանելու: Ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած դահլիճում տեղադրվել են բարձրախոսներ, ինտերակտիվ գրատախտակ՝ ժամանակակից տեսախցիկով, գրասենյակային գույք:

Կոնֆերանսների դահլիճը պատրաստ է ծառայելու այն դասախոսներին, որոնք կարիք ունեն դասաժամերի ընթացքում օգտվելու համացանցից: Հեռավար ուսուցում կազմակերպելու տեսանկյունից ևս առցանց կոնֆերանսների դահլիճը լավագույն լուծումներից է:

Դահլիճի բացմանը ՎՊՀ Համագործակցության և արտաքին կապերի բաժնի վարիչ Գոհար Դոխոլյանը նշեց, որ համագործակցություն կլինի բուհի բոլոր ստորաբաժանումների հետ, նորաբաց դահլիճը լիարժեքորեն կծառայի նպատակին:

Բացմանը ներկա էր Գերմանիայի Նյուրնբերգի համալսարանից ժամանած դասախոս Հոլգեր Զաուերը, որն առաջինը փորձարկեց կոնֆերանս-դահլիճի հնարավորությունները:

Հրավիրվածները նախ լուսանկարվեցին նոր ինտերակտիվ գրատախտակի միջոցով, այնուհետ եղավ  հյուրասիրություն, կտրվեց բուհի գործընկեր երկրների դրոշներով տորթը:

                                                                                                                           Սեփ. լրատվություն

Back to top