поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հունիսի 24-28-ը Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկական լեզվաբանության ամբիոնի կողմից կազմակերպվել է միջազգային գիտաժողով՝ «Корпусная лингвистика-2019» խորագրով, որին մասնակցել է ՎՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Հեղինե Մելքոնյանը:

Գիտաժողովի շրջանակներում մասնակիցները ներկա են եղել կորպուսային լեզվաբանության սեմինարի և վարպետության դասի՝ միտված լեզվաբանական կորպուսների ստեղծմանը:

Գիտաժողովի լավագույն նյութերն ամփոփվել են լույս տեսած ժողովածուի մեջ, որում ներկայացված է նաև Հ. Մելքոնյանի գիտական հոդվածը («Cоотношение корпусной лингвистики и типологии»):

                                                                                                                               Սեփ. լրատվություն

Back to top