поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սեպտեմբերի 5-6-ը ՎՊՀ ֆզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը  մասնակցել է Հյուսիսային համալսարանում կազմակերպված  «Համալսարանական կառավարման ամբողջական մոտեցում և վերջնարդյունքների հանդեպ համընդհանուր պատասխանատվություն» թեմայով աշխատաժողովին:

Քննարկման մասնակիցները խոսել են համալսարանների կառավարման արդյունավետ մեխանիզմներից, դրանց զարգացմանն ու թափանցիկությանը վերաբերող հարցերից: Աշխատաժողով-քննարկման նպատակներից է աջակցել համալսարանականների վարչական աշխատակազմերին և կառավարիչներին զարգացնել և կիրառել կառավարման ամբողջական մոտեցումները համալսարանի կառավարման գործընթացներում:

Եվրոպացի փորձագետ Դոկտոր Փոլ Օլիարին (Ուոթերֆորդի տեխնոլոգիական համալսարան, Իռլանդիա) ներկայացրել է իռլանդական փորձը՝ խոսելով բոլոր այն կրթական կառավարման գործիքների մասին, որոնց կիրառման դեպքում կարելի է իրականացնել կրթական ճիշտ գործընթացներ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են այն գործիքները, որոնց շնորհիվ հնարավոր է վերհանել և հստակեցնել համալսարանական կառույցների դերակատարությունն ու պատասխանատվությունը կրթական վերջնարդյունքների և բուհերի հիմնական ցուցանիշների միջև:

Աշխատաժողովն անցել է ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում, մասնակիցներին տրվել են հավաստագրեր:

                                                                                                                          Սեփ. լրատվություն

Back to top