поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետում հյուրընկալվել էր բուհի շրջանավարտ, Վանաձոր համայնքի ավագանու անդամ Արմեն Մատինյանը: Չխախտելով ավանդույթը՝ համալսարանի պատմաշխարհագրական ֆակուլտետի ևս 5 ուսանող  այս տարի  խրախուսվեց բարձր առաջադիմության համար: Կրթաթոշակը տրվում է ի հիշատակ 2 տարի առաջ կյանքից հեռացած Արսեն Հարությունյանի:

Նպատակն իրագործվել է ֆրանսիաբնակ համակուրսեցու, «Հայ-ֆրանսիական գործարար միության» նախագահ  Գառնիկ Մազմանյանի հետ համատեղ, և արդեն 2 տարի է, ինչ միանվագ կրթաթոշակը կրում է Արսեն Հարությունյանի անունը: Արսենը նրանց համակուրսեցին է. ուսանողության տարիներին հիմնադրել և խմբագրել է բուհական «Դասամիջոց» պարբերականը:

Ընտրությունն այս տարի ևս կատարվել է ըստ առաջադիմության, ուշադրություն է դարձվել միջին որակական գնահատականին: Կրթաթոշակները ուսանողներին հանձնվեցին առձեռն՝ Ա. Մատինյանի կողմից:

Կրթաթոշակից օգտված ուսանողներն ու պատմաշխարհագրական ֆակուլտետի դեկան Լուսինե Կոստանդյանը շնորհակալություն հայտնեցին բուհն ու հարազատ ֆակուլտետը մշտապես կարևորելու համար:

                                                                                                  Սեփ. լրատվություն

Back to top