поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Սոցիալական մանկավարժների միջազգային ասոցիացիայի նախագահ Բեննի Անդերսենի կողմից  2010 թ.-ից հոկտեմբերի 2-ը հայտարարվել է Սոցիալական մանկավարժի միջազգային օր: ՎՊՀ-ն հանրապետության առաջին բուհերից էր, որ սկսեց տոնել սոցմանկավարժի մասնագիտական տոնը:

Օրն այս տարի բուհում նշվեց ղեկավարության հետ հանդիպման ձևաչափով. նախ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ, այնուհետ կլոր սեղանի շուրջ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը լսեց ապագա սոցմանկավարժներին:

1-ից 4-րդ կուրսերի ուսանողները Ս. Թումանյանին ներկայացրին հուզող խնդիրները՝ մասնագիտական գրականությունից մինչև պրակտիկաների կազմակերպում: Մասնագիտական գրականության՝ ռուսերենից թարգմանություններ անելու հարցում ուսանողներն առաջարկեցին իրենց օգնությունը՝ կամավորության սկզբունքով, Ս. Թումանյանն էլ ողջունեց  ուսանողների  մոտեցումը, սակայն պարզաբանեց հեղինակային իրավունքի խնդիրները:

Խնդիրների զգալի մասը շուտով կլուծվեն, բարձրաձայնված հարցերի մեծ մասն էլ արդեն լուծված կամ ընթացքի մեջ էին. ուսանողներն այդ մասին ևս տեղեկացան հանդիպման ընթացքում:

Հանդիպումն ամփոփվեց  լուսանկարով ու բարեմաղթանքի խոսքերով: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ս. Թումանյանը ուսանողներին մաղթեց հավատարիմ մնալ մասնագիտական սկզբունքներին:

Չխախտելով ավանդույթը՝ ՎՊՀ բակից երկինք ուղարկվեցին ապագա սոցմանկավարժների «երազանքի փուչիկները»:

                                                                                                                       Սեփ. լրատվություն

Back to top