поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հոկտեմբերի 3-ին «Սոցիալական մանկավարժություն» մասնագիտության 3-րդ կուրսի  ուսանողները «Սոցիալ-մանկավարժական մեթոդներ»  դասընթացի լաբորատոր աշխատանքների կազմակերպման թեմայով հերթական հանդիպմանը մասնակցեցին թիվ 25 հիմնական ներառական դպրոցում: Ուսանողները  ծանոթացան  ուսումնական հաստատությունում սոցիալական մանկավարժի գործունեության կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերին, աշակերտի ուսումնական գործունեության արդյունքներին, սոցիալ-մանկավարժական դիտման հարացույցին, ուսումնական հաստատությունում առաջավոր սոցիալ-մանկավարժական փորձին,  սոցիալ-մանկավարժական փորձաքննությանը:

Դպրոցի տնօրեն Անահիտ Ղազումյանի թույլտվությամբ դասը վարեց դպրոցի սոցիալական մանկավարժը՝ Աննա Ասլանյանը: Նա  գերազանց ներկայացրեց  իր պրակտիկ փորձը, պատասխանեց ուսանողներին  հետաքրքրող հարցերին, որից հետո բուռն քննարկում սկսվեց:

Լաբորատոր աշխատանքների արդյունավետ վարման  ընթացքում  ուսանողները ձեռք են բերում խոր  գիտելիքներ, ինչպես նաև ամրապնդում են բուհ-դպրոց համագործակցությունը:

 

Սեդա Բեժանյան

 մ.գ.թ., դոցենտ

«Սոցիալ-մանկավարժական մեթոդներ»  դասընթացի դասախոս

Back to top