поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

2019 թ. հոկտեմբերի 3-ին Վանաձորի պետական համալսարան այցելեց Լիբանանի Կասլիկ համալսարանի որակի ապահովման և ինստիտուցիոնալ արդյունավետության կենտրոնի տնօրեն Նատալի Բուլդուկյանը, ով իրականացնում է  «PRINTeL (ERASMUS+)» («Փոփոխու­թյուն լսա­րանում. նորարա­րա­կան դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փոր­ձա­ռու­թյան բարելավման նպատակով») նախագծի մոնիթորինգ:   Ն. Բուլդուկյանը որպես փորձագետ  աշխատանքային հանդիպում ունեցավ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ս. Թումանյանի հետ և քննարկեց նախագծի կառավարման հետ առնչվող հարցեր: Աշխատանքային քննարկումներ իրականացվեցին  ուսումնամեթոդական վարչության պետ Անուշ Գևորգյանի, շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Ասյա Հարությունյանի և նախագծի շրջանակներում եվրոպական համալսարաններում վերապատրաստված բուհի դասախոսներ Քրիստինե Ղազարյանի, Մարիա Բրուտյանի, Աննա Խաչատրյանի, Վանանե Միրզոյանի, Արինա Դանիելյանի և Աննա Առաքելյանի հետ: Քննարկման ընթացքում անդրադարձան նախագծի մեթոդական հենքի ստեղծման, նաև կազմակերպական աշխատանքներին,  նախագծի շարունակականությանը, արդյունավետությանը, հետադարձ կապի ապահովմանը: Ն. Բուլդուկյանին ներկայացվեցին բուհի ռեսուրսները, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ շարունակելու նախագծի հետագա աշխատանքները: Նախագծի շրջանակներում ձեռք է բերվել նոր ՛՛CLEVERTACH՛՛ էկրան (թիվ 4-րդ լսարան), իսկ առաջիկայում նախատեսվում է տեսադասերի ձայնագրման սարքավորումների  ձեռք բերում, որոնք առավել կընդլայնեն դասավանդման հնարավորությունները:

Back to top