поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի  ՈՒԳԸ  կողմից իրականացվեց տեղեկատվական սեմինար-քննարկում: Նպատակն էր ուսանողների իրազեկել  ՈՒԳԸ գործառույթների, դերի, նշանակության, առաջիկա ուսանողական գիտաժողովների, հոդված գրելու կարգի և այլնի մասին:

ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի  ՈՒԳԸ  նախագահ Զարուհի Խաչատրյանը պատասխանեց ուսանողների հարցերին. դրանք վերաբերում էին գիտական հոդվածի կառուցվածքին, գիտաժողովների անցկացման կարգին, տպագրման դեպքում՝ իրենց տրվող առավելություններին, ուսանողական գիտաժողովների արդյունքում ստեղծվող միջբուհական կապերին:

Քննարկմանը ներկա էին ուսանողներ ՎՊՀ տարբեր ֆակուլտետներից: Հանդիպումները շարունակական բնույթ՝ միտված բարձրացնելու ուսանողների տեղեկացվածությունը ՈՒԳԸ աշխատանքների վերաբերյալ:

Back to top