поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի (Էվրիկա) նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-12-ը կազմակերպվել էր «Սոցիալ-մանկավարժական նարարարությունների» երկրորդ միջազգային ֆորում, որի նպատակն էր վերհանել, փորձաքննել և տարածել կրթության ոլորտում սոցիալական նշանակություն ունեցող արդյունավետ լուծումները։

Ֆորումին մասնակցում էին Սամարայի մարզի պատվիրակությունը (ՌԴ), Վանաձորի պետական համալսարանը, քոլեջը, ինչպես նաև Վանաձորի տարբեր դպրոցներ։

Ֆորումի մասնակիցները հանդես եկան տարբեր նորարարական ցուցադրումներով և վարպետության դասերով՝ ներկայացնելով արդյունավետ դասավանդման գործիքներ, մեթոդներ և դասավանդման գործընթացը խթանող հետաքրքիր մանկավարժական մոտեցումներ։

Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանից վարպետության դաս վարեց պատմության ամբիոնի դոցենտ, կրթական բարեփոխումների բաժնի մասնագետ Մարիա Բրուտյանը, որը վերապատրաստվել է Էրազմուս+ PRINTeL/ «Փոփոխություն լսարանում. նորարարական դասավանդման և ուսումնառության օժանդակում՝ Արևելյան գործընկերության երկրներում ուսանողի ուսումնական փորձառության բարելավման նպատակով»/ նախագծի շրջանակներում Բարսելոնայի համալսարանում (Իսպանիա): Մ․ Բրուտյանի դասի վերնագիրն էր․ «Ակտիվ ուսուցում և ՏՀՏ ընդլայնված ուսուցում. մոբայլ ուսուցում և խաղաֆիկացում»։ Դասին մասնակցող ուսուցիչները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացված գործիքների կիրառման վերաբերյալ, և քննարկման արդյունքում ծնվեցին գաղափարներ ներկայացված միջոցները սեփական մանկավարժական պրակտիկայում գործածելու վերաբերյալ։

Հետաքրքիր ստեղծագործական նորամուծությամբ հանդես եկան նաև ՎՊՀ-ի քոլեջի սաներ Անետտա Նիկողոսյանը և Սյուզն Գրիգորյանը։    Անետտա Նիկողոսյանը ցուցադրեց իր ձեռքով պատրաստած մագաղաթը, իսկ Սյուզն Գրիգորյանը՝ սեփական մտահղացմամբ մոդելավորած հագուստը, որն արժանացել  էր հատուկ մրցանակի «Ապագա դիզայներ» խորագրով մրցույթում։ 

Back to top