Հայաստանում ինտերակտիվ թատրոնի առաջատար «Փոփոխությունների թատրոն» ՀԿ-ն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» հետ համագործակցությամբ կազմակերպել էր նոր ինտերակտիվ ցուցադրություն՝ նվիրված Հայաստանից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելմանը:
Հոկտեմբերի 17-ին ՎՊՀ-ում կայացած «Հենրիկն ու Գրետան» խորագրով ինտերակտիվ ներկայացման հիմքում ՀՀ-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնող ընտանեկան զույգի պատմություն է: Վերջիններիս փաստաթղթերի ձևակերպման և վիզայի թույլտվության համար հայտնի «գործ անողներից» մեկն իր օգնությունն է առաջարկում՝ վերցնելով բավական մեծ գումար: Հասունանում է այն պահը, երբ զույգը հայտնվում է օտար երկրում՝ առանց գումարի, աշխատանքի, բարեկամների ու լավ ապագայի հեռանկարի:
ՎՊՀ ուսանողները, առաջարկելով խնդրի լուծման իրենց տարբերակները, օրինակներ բերեցին սեփական փորձից: Ծավալվեց արդյունավետ քննարկում, որի ավարտին հրավիրված փորձագետը մանրամասնորեն պարզաբանեց արտերկիր մեկնելու խնդիրները և դրանց դեպքում՝ լուծման հնարավոր ուղիները:
Սեփ. լրատվություն