поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ գիտխորհրդի հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգը միաձայն հաստատելուց հետո գիտքարտուղար Սեդա Բեժանյանը ներկայացրեց խորհրդի 2019-2020 ուստարվա աշխատանքային պլանի շուրջ ստացված առաջարկությունները: Ներկայացված վերջնական տարբերակը հաստատվեց միաձայն:

Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ա. Սանթոյանը հանդես եկավ ՎՊՀ ամբիոնների՝ 2018-2019 ուստարվա և 2015-2019 թթ. գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ: Արդյունավետության գործակցով առաջին տեղում քիմիայի ամբիոնն է՝ 2,5:

2020-21 ուսումնական տարվա վարձավճարներ սահմանելու հարցը առաջարկվեց հետաձգել մինչև փետրվար, իսկ 2020-21 ուստարվա բակալավրիատի ընդունելության մասնագիտությունների ցանկը հաստատվեց: Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Գևորգյանը հորդորեց ամբիոններին՝ առաջարկներ  ներկայացնելիս ուշադրություն դարձնել դասիչներին:

Օրակարգի 4-րդ հարցով քննարկվեցին և հաստատվեցին մի շարք կարգեր: Համալսարանի իրավաբան Ք. Ղազարյանը ներկայացրեց կարգերի շուրջ արված դիտողությունները:

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր. առաջարկվեց ասպիրանտների և հայցորդների մասին հարցը քննարկել 2020 թ. հունվարին:

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ուսանողների համար տպագրության երաշխավորվեց մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ, ֆմ. գ. թ. Ռ. Սահակյանի և նույն ամբիոնի ասիստենտ  Ժ. Սահակյանի «Շարքեր» ուսումնամեթոդական ձեռնարկը:

Back to top