поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ ՈւԳԸ և բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի ջանքերով հերթական անգամ կայացավ ինտելեկտուալ խաղ-ստուգատես: Այս անգամ այն թիմային էր: Խաղին մասնակցելու հայտ էին ներկայացրել տարբեր ֆակուլտետների ու մասնագիտությունների ուսանողներ:

Մրցույթն  ընթացավ 3 փուլով, արդյունքում՝ ամենաբարձր միավորներ հավաքած թիմը դարձավ խաղի հաղթող: Բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր, հաղթող թիմի անդամները պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:

Ինչպես խոստացել են կազմակերպիչները, նմանատիպ խաղերը՝ միտված ուսանողների ազատ ժամանցի ճիշտ ու արդյունավետ կազմակերպմանը, շարունակական են լինելու:

Սեփ. լրատվություն

Back to top