поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Ս. թ. հունիսի 10-ին Վանաձորի Դ. Վարուժանի անվան № 16 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի սաները դպրոցի տնօրեն Նաիրա Հարությունյանի և ուսուցիչի օգնականներ Մանե Դալլաքյանի և Մելինե Զուրաբյանի հետ հյուրընկալվեցին բնական գիտությունների ֆակուլտետում: Դպրոցականները նախ ծանոթացան ֆակուլտետի կառուցվածքին, գործող  լաբորատորիաներին, այնուհետև ծրագրային  թեմաներին վերաբերող փորձեր կատարեցին «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից: Աշակերտներին ողջունեց և կեսաբանաքիմիական մասնագիտությունների մասին տեղեկություններ հաղորդեց կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Արմինե Ղազարյանը:

Կենսաբանություն և քիմիայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Ս. Զալինյանի և լաբորանտ Ա. Մուրադյանի օգնությամբ աշակերտները հնարավորություն ունեցան մանրադիտակով զննելու և ինքնուրույն պատրաստելու պատրաստուկներ, իսկ դասախոս Ի. Հովհաննիսյանի օգնությամբ դիտեցին քիմիայի հետաքրքրաշարժ փորձեր:

Նաիրա Հարությունյանը նշեց, որ վաղ տարիքից երեխաներին բնագիտական առարկաներին առնչելն օգտակար է, իսկ նմանատիպ այցելությունները աշակերտների համար լավագույն հնարավորությունն են կիսամյակի ընթացքում սովորած թեմաները կրկնելու և ամրապնդելու:

 

Back to top