поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ  օտար լեզուների ամբիոնին կից գործող ռեսուրս կենտրոնը, նպատակ ունենալով խթանել փորձի փոխանակումն ու բարձրացնել ՎՊՀ  կադրերի մասնագիտական պատրաստվածությունը, շուրջ 2 տարի կազմակերպում է անգլերենի դասընթացներ: Դասընթացներին մասնակցում են բուհի վարչական ու ակադեմիական խմբերը:

 Լեզվի B1 մակարդակը հաղթահարելու առիթով համալսարանի 9 դասախոսներ ստացան հավաստագրեր: Ընթացքի մեջ է անգլերենի B2 մակարդակի ուսուցումը:

Հավաստագրերը մասնակիցներին հանձնեց օտար լեզուների ամբիոնի վարիչ, կենտրոնի համակարգող Լուսիկ Վարդանյանը: Լեզուների ուսուցումն իրականացվում է 4 հիմնական ուղղություններով: Այս անգամ բարեհաջող ավարտվել է  EMI (անգլերենը՝ որպես դասավանդման լեզու) ուղղությունը:

Սեպտեմբերից ռեսուրս կենտրոնում մեկնարկել  է անգլերենի B2 մակարդակի ուսուցումը:

                                                                                                  Սեփ. լրատվություն

Back to top