поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Վանաձորի պետական համալսարանի շարունակական կրթության կենտրոնը Վանաձորի պետական բժշկական քոլեջի (ՎՊԲՔ)  տնօրինության առաջարկով կազմակերպել էր «Նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման ընթացքում» դասընթացը: Մեկնարկը տրվեց  նոյեմբերի 11-ին՝ ՎՊԲՔ 10 դասախոսների մասնակցությամբ:

Դասընթացի  նպատակն է`  նպաստել շահառուների մասնագիտական որակների, մանկավարժական, հետազոտական կարողությունների զարգացմանը՝ ուսուցման գործընթացում նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Գևորգյանը, ողջունելով ՎՊԲՔ վերապատրաստվող կազմին, ներկայացրեց դասընթացավարներին, որոնք վերապատրաստվել են Շվեդիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Բելգիայի, Ավստրիայի լավագույն բուհերում:

ՎՊՀ շարունակական կրթության կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացները բաց են բոլոր շահառուների և այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչների համար:

Back to top