поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Օրերս «PMCH group»-ի գլխավոր տնօրեն Նարեկ Ամիրխանյանի և Վահագ Ղազարյանի կողմից ՎՊՀ-ում կայացավ սեմինար «Ինչպե՞ս գտնել աշխատանք 21-րդ դարում» թեմայով: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին 21-րդ դարի պահանջված մասնագիտությունները, օգտակար էլեկտրոնային ցանցեր, որոնց միջոցով ուսանողները կարող են փնտրել աշխատանք կամ հմտանալ իրենց մասնագիտության մեջ:

Խոսվեց նոր ստեղծվող մի կազմակերպության մասին, որը ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն կտա մասնագիտանալ բիզնես կառավարման հմտությունների մեջ:

Հյուրերը  պատրաստակամություն հայտնեցին համագործակցել ուսանողների ու շրջանավարտների հետ՝ կամավորությամբ հետագայում աշխատանք ստանալու ակնկալիքով:

Back to top