поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Ս/թ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը ՎՊՀ-ում հյուրընկալվել էր Գերմանիայում գործող «Հայաստան» միության անդամ դոկտոր Մարգարետե Վալխերը։ Նրա այցի  նպատակն էր անցկացնել գերմաներենի դասընթացներ սկսնակ և միջին լեզվական մակարդակի գերմաներենի իմացությամբ ուսանողների հետ, գերմաներեն լեզու ուսումնասիրողներին ծանոթացնել այդ լեզվի և Գերմանիայի մշակութային ու աշխարհագրական առանձնահատկություններին։

Տիկին Վալխերի կողմից վարած դասերը մեծ խանդավառություն և հետաքրքրություն մտցրին ՎՊՀ գերմաներեն սովորող ուսանողների շրջանում։ Նույնիսկ մի քանի ուսանողներ, որոնք դեռևս ընդհանրապես չէին տիրապետում գերմաներենին, հաճույքով մասնակցեցին դասընթացին և ցանկություն հայտնեցին ուսումնասիրել այն։

Տիկին Վալխերի դասերը հագեցած էին դասավանդման տարբեր մեթոդներով և դիդակտիկ նյութերով. գերմաներեն հեքիաթների ընթերցում, զրույց, ցուցադրություն, տեսահոլովակների դիտում, քարտեզների ուսումնասիրություն և այլն։

Կարճ այցի ընթացքում հյուրին հաջողվեց ուսանողներին ծանոթացնել գերմանացիների էթնիկ որոշ կողմերին, ավանդույթներին, կրոնին, հուշարձաններին, այն ամենին, ինչը բնութագրում է տվյալ երկրի լեզվակիրներին։ 

«Հայաստան» միությունը (https://hajastan-armenienhilfe.de/) մեծ աջակցություն է ցուցաբերել ինչպես ՎՊՀ-ին, այնպես էլ Վանաձորի տարբեր հաստատություններին (Վանաձորի մանկատուն, «Նարեկ» մանկական հիվանդանոց) և արդեն 20 տարուց ավելի շարունակում է համայնքում իր  բարեսիրական գործունեությունը։

Նոյեմբերի 5-ին ՎՊՀ ռեկտորի պաշտոնակատար տիկին Սուսաննա Թումանյանը ողջունեց միության անդամներին՝ Գեորգ Վալխերին (նախագահ), Մարգարետե Վալխերին, Արդրեաս Պֆաֆին և Վիկտոր Ավետիսյանին։ Տիկին Թումանյանն իր երախտիքի խոսքը հայտնեց հյուրերին և ասաց, որ թեև ցավ է ապրում որպես հայ, որ մեր երկիրն օգնության կարիք ունի, սակայն անչափ շնորհակալ է իրենց անձնվեր աշխատանքի և աջակցման համար։ 

Back to top