поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՀՀ ուսանողական 20-րդ խաղերի ծրագրով ֆուտզալի առաջնությանը մասնակցում էին հանրապետության 8 բուհերի հավաքական թիմեր: Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էր աղջիկների թիմը: 3 հաղթանակներից հետո ՎՊՀ հավաքականը եզրափակչում հանդիպեց ՇՊՀ աղջիկների թիմի հետ, որ համալրված էր բարձրագույն խմբում հանդես եկող մարզիկներով: Հանդիպումն ավարտվեց 4:3 հաշվով՝ մեր մարզիկների համառ պայքարի շնորհիվ: Խաղի ավարտին իրավիճակը փրկել է ՎՊՀ թիմից Աննա Դալլաքյանը՝  պահպանելով առկա 4:3 հաշիվը:

Հանրապետական ուսանողական ունիվերսիադիայում սեղանի թենիսի առաջնությունում կրկին գերազանց է հանդես եկել համալսարանի աղջիկների թիմը: Անհատական պայքարի արդյունքում Մերի Հովհաննիսյանը գրավել է 2-րդ, իսկ Միլենա Ասոյանը՝ 3-րդ տեղը, ինչը բավարար էր թիմային հաղթանակի համար:

Հանրապետական ուսանողական ունիվերսիադիայում ՎՊՀ ուսանողուհի Արմինե Բաբայանը հանդես է եկել ուժային եռամարտ մարզաձևում:  75 կգ քաշային կարգում  «սեղմում պառկած դիրքից» վարժությունում մեր մարզուհին զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Բուհի հիմնադրման 50-ամյակին ընդառաջ սա լավագույն նվերն էր. մարզիկները հաղթանակները նվիրել են համալսարանին:

Ինչպես նկատում է ՖԴ և ԱԻՀ ամբիոնի վարիչ Զավեն Էվոյանը, տարին բացառիկ էր: Մասնակցելով 8 մրցաշարերի՝ 8-ում էլ գրանցել ենք լավագույն արդյունքներ՝ գրավելով 1-ին տեղերը:

Շնորհավորում ենք մեր մարզիկներին ու մարզուհիներին բուհի պատիվը բարձր պահելու և լավագույնս հանդես գալու համար:

                                                                                                           Սեփ. լրատվություն

Back to top