поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կազմակերպություն  «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում՝ պատմաաշխարհագրական ֆակուլտետի առկա բաժնի գործավար-օպերատոր

Աշխատանքի վայր  ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ  Ոչ լրիվ (0.75 դրույք)

Աշխատավարձ   64350 ՀՀ դրամ

Դիմելու վերջնաժամկետ 18.12.2019թ.

Աշխատանքի նկարագիր

Պատմաաշխարհագրական ֆակուլտետի առկա բաժնի գործավար-օպերատորը ՝

  • ընդունում է դեկանատում ստացվող թղթակցությունը,
  • ընդունված կարգի համաձայն գրությունները և փաստաթղթերը փոխանցում է կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին կամ կոնկրետ կատարողներին` աշխատանքում առաջնորդվելու կամ պատասխաններ նախապատրաստելու համար,
  • կազմակերպում է դեկանի հեռախոսային խոսակցությունները, նրա բացակայության ժամանակ գրանցում է ստացվող տեղեկատվությունը և դրանք ներկայացնում է դեկանին,
  • նախապատրաստում է դեկանի կողմից անցկացվող նիստերը և խորհրդակցությունները (հավաքում է անհրաժեշտ նյութեր, մասնակիցներին տեղեկացնում անցկացվող նիստերի և խորհրդակցությունների ժամանակի, անցկացման վայրի, օրակարգի մասին և այլն),
  • վարում և ձևակերպում է դեկանատի նիստերի և խորհրդակցությունների արձանագրությունները,
  • վերահսկում է դեկանի հանձնարարականների կատարումը,
  • համակարգում է Համալսարանի և Համալսարան ընդունված ուսանողների միջև կնքվող պայմանագրերի լրացման աշխատանքները,
  • նախապատրաստում է ուսանողական տոմսերը և ստուգման գրքույկները,
  • կազմակերպում և իրականացնում է քննաշրջանների գործավարությունը
  • մասնակցում է դասացուցակների կազմման աշխատանքներին,
  • մասնակցում է քննությունների և ստուգարքների ժամանակացույցերի կազմման նախապատրաստական աշխատանքներին և այլն։

 

Պատմաաշխարհագրական ֆակուլտետի առկա բաժնի գործավար-օպերատորը պետք է կարողանա՝

  • ինքնուրույն աշխատել անհատական համակարգչով` օգտագործելով ժամանակակից կիրառական ծրագրային համակարգեր (Word, Excel, Internet Explorer, Power Point, Case-փաթեթների պատրաստում),
  • շփվել գործընկերների հետ` որևէ օտար լեզվով` պարզ խոսակցական մակարդակով (A1, A2),
  • ինքնուրույն պլանավորել և կազմակերպել աշխատանքները,
  • գնահատել և վերլուծել Համալսարանում իր կողմից համակարգվող աշխատանքների ընթացքը և արդյունքները, կատարել աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ,
  • կազմել իր կողմից համակարգվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

 

Պահանջվող որակավորում

Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն և/կամ համապատասխան ոլորտում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ:

Պահանջվող փաստաթղթեր՝

1) անձը հաստատող փաստաթուղթ,

2) սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք,

3) բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը և/կամ աշխատանքային ստաժը հիմնավորող փաստաթուղթ,

4) 3x4 (սմ) չափի երկու լուսանկար,

5)ինքնակենսագրություն,

6) աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Դիմելու կարգը և ժամանակացույցը - Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց դիմումները Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր բաժին մինչև սույն թվականի դեկտեմբերի 18-ը ներառյալ։

Հաղթող կճանաչվի մրցույթի բոլոր փուլերը հաղթահարած և առավելագույն միավորներ հավաքած դիմորդը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝

Հեռախոս՝ 032246387, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

Հայտարարության տեղադրման ամսաթիվ  «04» դեկտեմբեր 2019 թ․

Back to top