поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ մանկավարժության ֆակուլտետը 50 տարեկան է: Կեսդարյա տարեդարձը համալսարանի հարկի տակ էր հավաքել ֆակուլտետի ներկա ու նախկին ուսանողներին, աշխատակիցներին, դասախոսներին:

Միջոցառումը մեկնարկեց 50-ամյա բուհի օրհներգով, այնուհետ ցուցադրվեց մանկավարժության  ֆակուլտետի մասին պատմող տեսաֆիլմ, որում ամփոփված էր ֆակուլտետը սպասարկող 3 ամբիոնների պատմությունը:

Տոնական օրը ֆակուլտետի դեկան, բ. գ. դ., պրոֆ. Թերեզա Շահվերդյանին Վանաձորի քաղաքապետի շնորհակալագիրը՝ ֆակուլտետի 50-ամյակի, ֆակուլտետի երկարամյա կառավարման գործում ներդրած անբասիր ու արդյունավետ աշխատանքի, մանկավարժության գործում ներդրած ավանդի համար, հանձնեց ՎՊՀ պատմաշխարհագրական ֆակուլտետի դասախոս, Վանաձորի փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը:

Գեղարվեստական կատարումներով տոնական օրը ամբողջացրին ֆակուլտետի շնորհալիներն ու Վանաձորի երգի պետական թատրոնի երգչուհիները:

Տոնական օրը եզրափակվեց շնորհակալագրերով. առաջին դասակարգում ուսանողների համակրանքին արժանացած դասախոսներն էին:

Շնորհավորում ենք ֆակուլտետի բոլոր աշխատակիցներին և ուսանողներին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

                                                                                                                                            Սեփ. լրատվություն

Տեսանյութը՝ շուտով:

Back to top