поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Դեկտեմբերի 5-ին Շիրակի պետական համալսարանում Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստան «Կենսաբանություն» կրթական ծրագրի շրջանակներում կայացավ «Բարեվարքության գնահատման մեթոդաբանություն և որակի ներքին ապահովում» թեմայով դասընթաց, որին ՎՊՀ-ից մասնակցում էին ինքնագնահատում իրականացնող ծրագրային թիմի անդամներ՝ կենսաբանաքիմիական ֆակուլտետի դեկան Զ. Վարդանյանը, ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Գևորգյանը, որակի կենտրոնի ղեկավար Մ. Շահվեդյանը, ծրագրային թիմի սոցիոլոգներ Ա. Խաչատրյանը և Ա. Մանուկյանը, «Կենսաբանություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Տ. Աղաջանյանը. դասընթացը վարում էին միջազգային փորձագետները ։

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեցին բարեվարքության խախտումը հնարավոր դարձնող գործոնները, դրդապատճառներն և քաղաքականության մշակման գործընթացի վրա ազդող մեթոդաբանությունը։ Այն ներառում էր նաև որակի ներքին ապահովման ինքնագնահատման տեխնիկաները, ինչպես նաև տվյալների հավաքագրման նորագույն մեթոդները։ Դասընթացը ներառում էր նաև գործնական աշխատանքներ։

Հանդիպման հիմնական նպատակն էր աջակցել հետագա գործունեությանը, ավելի ճիշտ իրականացնել կրթական ծրագրի ինքնավերլուծության գործընթացը։

Back to top