поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Հեռավար ուսուցման համակարգի դասընթացների մասնակիցները ՎՊՀ-ում էին. դիմորդները բուհի հետ կնքեցին պայմանագրեր, տեղեկացան ծրագրային մի շարք մանրամասների:

ԷԿՏԿՍ բաժնի աշխատակիցները դասընթացի մասնակիցներին ծանոթացրին lp.vsu.am կայքի առանձնահատկություններին, պարզաբանեցին՝ ինչ անել խնդիրներ առաջանալու դեպքում, փոխանցեցին հետադարձ կապի տվյալներ:

Պայմանագրեր կնքվեցին «Աշխատանքային իրավունք» դասընթացի 7, «Սոցիալական մանկավարժի ակմեագրամ»-ի՝ 6 մասնակցի հետ:

 Վանաձոր քաղաքից դուրս բնակվող 10 դիմորդի  ուղարկվել է պայմանագրի էլեկտրոնային տարբերակը:

Back to top