поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

ՎՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասպիրանտ Սիլվա Մուրադյանը 2019-2020 ուստարվա առաջին կիսամյակում ընդգրկվել է Էրազմուս+ միջազգային շարժունության ասպիրանտական ծրագրում՝ Իսպանիայի Գրանադայի համալսարանում գիտահետազոտական աշխատանք իրականացնելու համար: Այնտեղ նա ձեռք է բերել իր հետազոտության համար օգտակար փորձ, ուսումնասիրել թեմայի հետ առնչվող միջազգային փորձը, կատարել է հայերենի և անգլերենի բայի արժույթի համեմատական քննություն: Այս ուսումնասիրության հիման վրա կատարված աշխատանքները ամփոփվել են թեզիսի տեսքով և ուղարկվել 2020 թ. Բուխարեստի համալսարանի 53rd Annual Meeting of the Societas Linguistica Europaea խորագրով գիտաժողովին մասնակցության:

Հիմքեր են դրվել նաև առաջիկայում գիտական ղեկավարի՝ Սալվադոր Վալերա Հերնանդեսի  համահեղինակությամբ հոդված տպագրելու ուղղությամբ:
Ասպիրանտը մասնակցել է նաև պրոֆեսոր Հերնանդեսի լեզվաբանության ուսումնասիրության մեթոդների հատուկ դասընթացին, ինչպես նաև ասպիրանտների և մագիստրոսների համար անցկացվող «Ինչպես գրել գիտական աշխատանք» թեմայով սեմինարին, ներկայացրել այս ոլորտում Հայաստանում տարվող աշխատանքները, բարեփոխումները: Փոխանակման ծրագիրը հնարավորություն էր նաև եվրոպական հետբուհական կրթությանը ծանոթանալու համար:

 Ս. Մուրադյանը հանդիպել է նաև Գրանադայի համալսարանի Էրազմուսի տարբեր ծրագրերում ընդգրկված վարչական աշխատակազմի անդամների հետ, որոնք ցանկություն են հայտնել հետագայում փոխանակման ծրագրերով համագործակցել մեր համալսարանի հետ:

Դրական արձագանք ենք ստացել ասպիրանտի գիտական ղեկավարի՝ Սալվադոր Վալերա Հերնանդեսի կողմից, որը եզրափակիչ զեկույցի մեջ գրել է. «Ս. Մուրադյանը հաջողությամբ ավարտեց գիտական գործունեությունը մեր համալսարանում: Սա իմ ավելի քան 30 տարվա Erasmus-ի շարժունության փորձառության ամենից հաջողված փորձն էր: Այս հաջողության բանալին ընկած է մասնակցի գիտական հասունության և նրա` նոր աշխատանքային խմբերի հետ համագործակցելու յուրահատուկ ունակության մեջ: Ս. Մուրադյանը ձեռք է բերել իր հետազոտության համար օգտակար փորձ և տեղեկացվել իր հետազոտության արժեքի և միջազգային արդիականության մասին: Գրանադայի համալսարանը՝ մասնավորապես ես՝ որպես մասնակցի գիտական ղեկավար, երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու Ս. Մուրադյանի հետ»:

Back to top