поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկին ՎՊՀ ուսումնամեթոդական վարչության կողմից կազմակերպվում են սեմինար-հանդիպումներ ավագ խորհրդատուների և կուրսերի ավագների հետ: Հունվարի 10-16-ը կայացած հանդիպումների ընթացքում հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին տրվեցին ուսումնական նյութերի հղումները, իսկ առաջին կուրսերի ուսանողներին ներկայացվեցին դրանց գործարկման տարբերակներն ու հնարավորությունները: 

Ուսումնական նյութերը (դասախոսություններ, ուսումնական առարկայի ուսումնամեթոդական փաթեթներ, ուսանողի ուղեցույց) տեղադրված են onedrive.live.com էլեկտրոնային հարթակում: Նյութերը հասանելի են  թե՛ համակարգչով, թե՛ բջջային հեռախոսով:

Ուսումնամեթոդական նյութերն ուսանողներին տրվում են նաև կրիչներով. ցանկացողները դրանք կարող են ձեռք բերել ուսումնամեթոդական վարչության մեթոդիստից (ՎՊՀ վարչական մասնաշենք, առաջին հարկ, 3-րդ սենյակ):

Back to top