поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կայացավ ՎՊՀ բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների արտադրական պրակտիկայի պաշտպանությունը: Ներկա էին բանասիրական ֆակուլտետի դեկանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնների վարիչները, պրակտիկայի ղեկավարները և համապատասխան բաժնի ներկայացուցիչներ:

Բարբառագիտական պրակտիկայի շրջանակներում ուսանողները եղել  են Լոռու մարզի Ջրաշեն (Մշո բարբառի կրող) համայնքում, զրուցել տեղի բնակիչների հետ, զբաղվել բանահավաքությամբ:

Ուսանողները պրակտիկայի ընթացքում ստացած տեսական նյութերը և գիտելիքները վերածել էին գործնականի՝ կիրառելով տեսաշարեր և տեղում արված ձայնագրություններ: Պրակտիկան այդ ձևաչափով անցկացվում էր առաջին անգամ:

Ըստ պրակտիկայի անցկացման շաբաթների՝ ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ստացած փորձի արդյունքները, ապա աղբյուրագիտական, խմբագրական և հավաքչական աշխատանքները, որում ներառված էին բանահյուսական և բարբառագիտական ենթաճյուղերը:

Պրակտիկայի պաշտպանության ընթացքում ծավալվեցին քննարկումներ, ղեկավարներն ըստ անհրաժեշտության կատարեցին շտկումներ:

Back to top