поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Արդեն 15 տարի փետրվարի 21-ը Հայաստանում նշվում է որպես Մայրենի լեզվի օր: Բանասիրական ֆակուլտետը, նշանավորելով օրը, ամեն տարի յուրատեսակ շնորհավորանքով է հանդես գալիս: Այս անգամ հերթը հայոց լեզվի ամբիոնինն էր:

Ամբիոնի նախաձեռնությամբ և ֆակուլտետի մի քանի ակտիվ ուսանողների ջանքերով կազմակերպվեց «Հունդը մեր գոյության» խորագիրը կրող շրջանաձև ընթերցանություն: Ցերեկույթի ընթացքում հնչեցին հայ գրողների բացառապես մայրենի լեզվին նվիրված ստեղծագործություններ, իսկ միջոցառման այդ հատվածի վերջում ընթերցմանը մասնակից ուսանողները երդվեցին մայրենիով արտաբերել միայն արդարության խոսքեր:

Ցերեկույթի երկրորդ հատվածում բանասիրական ֆակուլտետի դեկան, բ. գ. թ., դոցենտ Ալբերտ Պողոսյանը նախ շնորհավորեց տոնի կապակցությամբ, ապա ամփոփեց շաբաթներ առաջ հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարված էսսեների մրցույթի արդյունքները՝ մասնակիցներին հանձնելով պատվոգրեր և խորհրդանշական նվերներ:

Մրցույթի արդյունքների ամփոփումից հետո շնորհավորական խոսքով հանդես եկան նաև հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր Գուրգեն Խաչատրյանը և գրականության ամբիոնի դասախոս, բ. գ. թ., դոցենտ Գայանե Մալումյանը:

 

Սեփ. լրատվություն

Back to top