поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. +374 322 46387

Կայացավ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ օրակարգային 7 հարցով:

 Նիստի մեկնարկին ներկայացվեցին խորհրդի կազմը համալրած նոր անդամները, այնուհետ 1-ին հարցով խորհուրդը հաստատեց հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնի 5 հավակնորդների թեկնածությունները (ինքնակենսագրականները և ՎՊՀ զարգացման ռազմավարությունները՝ հղումով https://vsu.am/news-am/1844-pashtonapes-5-teknacuner):

Օրակարգի 2-րդ և 3-րդ հարցերով հաստատվեցին ՎՊՀ 2019 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը և 2020 բյուջեի նախահաշիվը: 

ՎՊՀ հիմնադրամի 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող անձի ընտրության նպատակով խորհուրդը որոշեց հանձնարարել ՎՊՀ գնումների համակարգման բաժնին՝ հայտարարել մրցույթ: 

Հաստատվեց ՎՊՀ հիմնադրամի Զորիկ Գևորգյանի անվան հենակետային վարժարանի 2019-2020 ուստարվա երկրորդ կիսամյակի տարիֆիկացիոն ցուցակը և հաստիքացուցակը: Հաստատվեցին նաև «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2019-2023 թվականների գործունեության բարելավման գործողությունների պլանը, բուհի գույքի օտարման կարգը: 

Հոգաբարձուների խորհուրդը քննարկումների արդյունքում որոշեց առաջարկել ՎՊՀ գիտական խորհրդին՝ բուհի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանդոս Հմայակի Ղարագյոզյանին ծննդյան 80-ամյակի և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար ներկայացնել կառավարական պարգևի: 

Նիստին մանրամասներին ծանոթացեք հղմամբ.

https://www.facebook.com/vanadzor.vph/videos/2495071507414682/

Back to top