поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության նախաձեռնությամբ Հայաստանի բուհերի բնական գիտությունների ֆակուլտետներում սովորող 14 լավագույն ուսանողներ փետրվարի 3-6-ը եղել են ԱՄԷ-ում։ Դրանց թվում էր Վանաձորի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Հովհաննիսյանը։

Ուսանողները եղել են Մասդար քաղաքում, ծանոթացել քաղաքի գիտահետազոտական կենտրոններին, կայուն քաղաքի ձևավորման մոդելներին։

Այցելություն է կատարվել Խալիֆայի համալսարան, որտեղ հայ ուսանողները ծանոթացել են Ավիատիեզերական հետազոտությունների նորարարության, առողջապահական ոլորտի էմիրաթական ICT ինովացիոն կենտրոններին, շրջայց են կատարել համալսարանի նորարարական ճամբարում և մարմնի կառուցվածքի համաշխարհային թանգարանում։

Հայ պատվիրակները հյուրընկալվել են ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանատանը։

Մեզ հետ զրույցում Նարեկը նշեց, որ չորս հագեցած օրերի ընթացքում ծանոթացել են Մասդար քաղաքի նորարարական լուծումներին, ուսումնասիրել տեղի գիտահետազոտական կենտրոնները, տեխնոլոգիական արդի լուծումները:

Ուսանողները ծանոթացել են աշխարհի շքեղ հոգևոր կառույցներից մեկին` Շեյխ Զաիդի հայտնի մզկիթին Աբու Դաբիում:

ԱՄԷ-ում ստացված հարուստ փորձն ու գիտելիքը կնպաստի Հայաստանում մասնագիտական հմտությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

Back to top