поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը մեկնարկեց քվորումի առկայության պայմաններում՝ ներկա և առցանց մասնակցությամբ: Քվեարկությամբ հաստատված օրակարգի (1 դեմ, 1 ձեռնպահ) առաջին հարցը ‹‹Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան›› հիմնադրամի կառուցվածքի հաստատումն էր: Հարցը 2020 թ. ապրիլի 30-ին քննարկվել էր բուհի գիտխորհրդում՝ ստանալով խորհրդի անդամների միաձայն կողմ քվեները:
ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց կառուցվածքային փոփոխությունների փաթեթը՝ մանրամասն հիմնավորելով ակնկալվող արդյունքները: Հոգաբարձուների խորհուրդը ներկայացվող կառուցվածքը հաստատեց (4 դեմ):
Օրակարգային 2-րդ հարցը ‹‹Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան›› հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումն էր: Ռ. Սահակյանը ներկայացրեց նաև հաստիքացուցակում կատարված փոփոխությունները: Ներկայացված նոր հաստիքացուցակում որոշակի փոփոխություններ կատարելու առաջարկություններ եղան խորհրդի անդամներից Է. Ալեքսանյանի և ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս. Թումանյանի կողմից: ՎՊՀ հաստիքացուցակը հաստատվեց:
Ընթացիկ հարցերի շրջանակում Ռ. Սահակյանը խորհրդին ներկայացրեց կառավարման կարճ ժամանակահատվածում հայտնաբերված խնդիրները:
Նիստը հեռարձակվել է ՎՊՀ յութուբյան պաշտոնական ալիքով.
Հղումը՝ ստորև

https://l.facebook.com/l.php?u=https%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3D9WgNyBSaz2Y%26fbclid%3DIwAR0v4lS_Z0bQUl7yW1Bu01VoP9_j1PIfGTymePVt1MmxfDRlR6tbX0nu6A4&h=AT0-pk3VPuKDul5Mi7jHwGonAeULJxVDaC9huxcJvK-CyJhGCcxLN-OjubR_TPSF9Ye3aIuPKqlHvJcjNRGti2y1nJRq7YslYzXWaLsf4amYI_x8VaUCWZFKM-KGH8EEzgkp

Back to top