поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

 ՎԱՆԱՁՈՐԻ  Հ.  ԹՈՒՄԱՆՅԱՆԻ  ԱՆՎ.  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ  Է  ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ  2020-2021  ՈՒՍՏԱՐՎԱ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ (ՎՃԱՐՈՎԻ,  ԱՌԱՆՑ  ԲԱՆԱԿԻՑ  ՏԱՐԿԵՏՄԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔԻ) ՝  ՀԵՏԱԶՈՏՈՂԻ  ԿՐԹԱԿԱՆ  ԾՐԱԳՐՈՎ  ՈՒՍԱՆԵԼՈՒ  ՀԱՄԱՐ.

  1. Բ.00.04 Ֆիզիկական քիմիա
  2. Գ.00.05 Բուսաբանություն, սնկաբանություն, էկոլոգիա
  3. Է.00.01 Հայոց պատմություն
  4. ԺԳ.00.01 Մանկավարժության տեսություն և պատմություն
  5. Ժ.02.01 Հայոց լեզու
  6. Ժ.01.01 Հայ դասական գրականություն

Դիմումներն ընդունվում են մինչև ս. թ. սեպտեմբերի 20-ը:

Հայցորդությունը ձևակերպելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում՝ Համալսարանի ռեկտորի անունով,
  2. Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի և դրա հավելվածի պատճեններ (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  3. Անձնագրի պատճեն,
  4. Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակ կամ ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ (20-25 մեքենագիր էջ): Կարելի է ներկայացնել նաև հոդվածները կամ դրանց առանձնատիպերը:
  5. Ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
  6. Քաղվածք` աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):

  Մանրամասների համար դիմել ՎՊՀ կրթական գործընթացների կառավարման բաժին,

  հեռ.` 4 18 54, լրացուցիչ`161:

Back to top