поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ համաձայն ՀՀ Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի 7-րդ կետի՝ «Բուհերում ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում»:

     Առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողները Համալսարանի միջոցներից ուսման վճարի մասնակի փոխհատուցում (զեղչ) ստանալու համար կարող են դիմումը ներկայացնել Համալսարանի «Ընդհանուր բաժին» մինչև սույն թվականի սեպտեմբերի 14-ը:

       Առաջին կուրսի ուսանողներն ուսման վճարի մասնակի փոխհատուցման իրավունքից կարող են օգտվել՝ ուսումնառության երկրորդ կիսամյակից սկսած:

Back to top