поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

     Սեպտեմբերի 17-ին Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանի, գիտական աշխատանքների
գծով պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Վարդուհի Հովսեփյանի և «Գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և
համագործակցության» բաժնի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում՝ ԱՄՆ Միսիսիպի նահանգի Վալեյ համալսարանի ռեկտորի և այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպման նպատակը համատեղ շարժունության ծրագրերի մշակումը, ուսանողների ուսումնառության և աշխատակիցների փորձի փոխանակման հնարավորությունների քննարկումն էր։

    Բուհերը ներկայացրին միջազգայնացման ռազմավարական ուղղությունները, որոնց հիման վրա նախատեսվում է ստեղծել համագործակցության համաձայնագիր։
    Հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ։


           

Back to top