поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի «Ցանցային ադմինիստրատոր» պաշտոնով հետաքրքրված անձանց հայտերի ընդունում

 

Կազմակերպություն - «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում - «Ցանցային ադմինիստրատոր»

Աշխատանքի վայր - ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ - լրիվ (1 դրույք)

Աշխատավարձ - 130.000 (մեկ հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ

Դիմելու վերջնաժամկետ - 06.11.2020թ.

 

Աշխատանքի նկարագիրը

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի «Ցանցային ադմինիստրատոր»-ը

  1. իրականացնում է Համալսարանի ներքին ցանցի շարունակական ընդլայնման աշխատանքները,
  2. իրականացնում է էլեկտրոնային կրթական հարթակի տեխնիկական միջոցների և ծրագրային ապահովման տեղակայումը և կարգաբերումը,
  3. իրականացնում և կառավարում է հեռավար կրթության գործառույթներն ապահովող կայքը,
  4. իրականացնում է առկա ներքին ցանցի շարունակական թարմացման և նոր տեղակայված ցանցային ռեսուրսների և տեխնոլոգիաների փոխկապակցված աշխատանքների համաձայնացումը,
  5. իրականացնում է ցանցային նոր տեխնոլոգիաների տեխնիկածրագրային ապահովումը,
  6. ներկայացնում է ներքին ցանցի կազմակերպման նախագծային պլան,
  7. որոշում է միջանկյալ հանգույցների տեղերը և հեռավորությունները՝ ըստ տեխնիկական նպատակահարմարության,
  8. իրականացնում է համակարգիչների և կից ռեսուրսների օպտիմալ բաշխումը,
  9. կազմակերպում է ֆայլ-սերվեր համակարգ` տալով մատչելիության պրոֆիլները,
  10. ապահովում է ինտերնետ ցանցի մատչելիություն բուհի կառուցվածքային ստորաբաժանումներում,
  11. զեկուցում է անմիջական ղեկավարին իր աշխատանքի ընթացքում հայտնաբերած բոլոր բացթողումների մասին,
  12. ապահովում է համակարգչային տեխնիկայի և ծրագրային ապահովման ճիշտ աշխատանքը, ինչպես նաև պատասխանատու է կազմակերպության տեղեկատվական անվտանգության համար:

 

Պահանջվող որակավորում

  • բարձրագույն տեխնիկական կամ ֆիզիկամաթեմատիկական կրթություն՝ բակալավրի կամ մագիստրոսի աստիճանով,
  • առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ,

 

Փորձ/գիտելիքներ

  • Microsoft Windows Server 2012
  • TCP/IP ցանցերի, WAN/LAN տոպոլոգիաների, կառուցվածքների, ցանցային կառուցվածքի լավ իմացություն, 
  • Active Directory, DNS, DHCP -ի լավ իմացություն 
  • Linux OC, Ubuntu Server
  • Microtic օպերացիոն համակարգ
  • Տերմինալ սերվերների կառուցում
  • Router-ների կարգաբերում

 

Պահանջվող փաստաթղթեր՝

  1. դիմում՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի անունով,
  2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
  3. բարձրագույն կրթությունը հիմնավորող փաստաթղթի պատճեն,
  4. աշխատանքային գործունեության անհրաժեշտ տևողությունը հիմնավորող փաստաթղթի պատճեն,
  5. 3x4 (սմ) չափի երկու լուսանկար,
  6. ինքնակենսագրություն՝ ներառելով տեղեկատվություն՝ կրթության, աշխատանքային փորձի, լեզուների իմացության, համակարգչային գիտելիքների, կարողությունների և հմտությունների վերաբերյալ,
  7. աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել նախկին աշխատավայր(եր)ում իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

 

Դիմելու կարգը և ժամանակացույցը

Փաստաթղթերն ընդունվում են առձեռն, 2020թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 6-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 08։45-17։45 ժամանակահատվածում, «Վանաձորի Հ. Թումանյանի անվան  պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք, «Ընդհանուր» բաժին)։

 Փաստաթղթերի պատճեններն անհրաժեշտ է ներկայացնել բնօրինակների հետ, որոնք, պատճենների հետ համեմատվելուց հետո, տեղում կվերադարձվեն հայտատուին:

 

Հետաքրքրված անձանց հետ տեղի կունենա հարցազրույց 2020թ. նոյեմբերի 10-ին՝ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենքում (ք. Վանաձոր, Տ. Մեծի 36, վարչական մասնաշենք)։

 

Արդյունքները կհրապարակվեն մինչև սույն թվականի նոյեմբերի 11-ը:

Վերոգրյալ փաստաթղթերի փաթեթի թերի լինելու դեպքում հայտը չի գրանցվում։

Փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածում հետաքրքրված անձինք հավելյալ, օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն կարող են ստանալ ՎՊՀ հիմնադրամի «Մարդկային ռեսուրսների կառավարման» բաժնից։

Այս հայտարարության հետ կապված հարցերով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. +374 (0322) 4 63 87։

Back to top