Հայ ազգի համար ծանրագույն այս շրջանում կյանքից հեռացավ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանը:
Լոռու մարզի հոգևոր առաջնորդը բոլորի լավ բարեկամն էր: Սրբազանը մեր կողքին էր իր քարոզներով, զգոնության կոչերով ու հայրենասիրական ոգով: Սրբազան հոր հորդորներն էին՝ միաբանություն ու հավատ:
ՎՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ղեկավարությունը, ամբողջ ուսանողությունը վշտացած են սիրելի Սրբազանի մահվան տխուր առիթով և խոր վշտակցությունն են հայտնում հարազատներին ու բարեկամներին։