поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ վաստակաշատ մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վանաձորի պետական համալսարանի գրականության ամբիոնի բազմամյա դասախոս  Հովիկ Հովսեփի Այվազյանը:

    Հովիկ Այվազյանը միջնակարգ կրթությունն ստացել է Ստեփանավանի շրջանի Կաթնաղբյուր գյուղում, ապա ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, որից հետո ծավալել է աշխատանքային ու գիտական ակտիվ գործունեություն: Ամբողջ կյանքը նվիրելով գիտական, կրթադաստիարակչական գործին, աշխատելով որպես տարբեր դպրոցների տնօրեն, Ժողկրթբաժնի վարիչ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում՝ որպես ամբիոնի վարիչ, գիտխորհրդի քարտուղար, ՎՊՄԻ գրականության ամբիոնի դասախոս՝ կրթել, դաստիարակել ու կյանքի ուղի է հարթել բազում սերունդների համար՝  վայելելով իր  գործընկերնների, ուսանողների, շրջապատի ու բոլոր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը:

    Հովիկ Այվազյանի գիտական կյանքը հարուստ է, անցած ճանապարհը՝ դրվատանքի արժանի, մարդկային տեսակը՝ լուսավոր: Այվազյան պրոֆեսորի գիտական հետաքրքրությունների շրջանակում մշտապես ուշագրավ ու արդիական հարցեր են եղել եղեռնի գրական արձագանքները, խղճի փիլիսոփայությունն ու գրականությունը, գրականության կենսահաստատ ուժը և այլն:   

    Հովիկ Այվազյանը 5 գրքերի և հանրապետական մամուլում տպագրված ավելի քան 70 գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և «Պատվո նշան» շքանշանով: 

    Հուղարկավորությունը՝ 08.12.2020 ժամը 14:00, ք. Ստեփանավան, Զ. Անդրանիկի առաջին նրբանցք, տուն 3 հասցեից:

Back to top