ՎՊՀ արհեստակցական կազմակերպության 7-րդ համաժողովը մեկնարկեց քվորումի առկայությամբ՝ 42 պատգամավորներից 36-ի մասնակցությամբ: Օրակարգում 3 հարց էր:
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի արհեստակցական կազմակերպության արհկոմի 2015-2020 թթ. կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց համալսարանի արհեստակցական կազմակերպության արհկոմի նախագահ Ռոբերտ Գրիգորյանը:
Ողջունելով ներկա պատգամավորներին և հրավիրյալներին՝ զեկուցողը շնորհակալություն հայտնեց համավարակի և հետպատերազմյան ծանր շրջանում նիստին մասնակցելու համար: Ներկայացնելով կատարած աշխատանքները՝ Ռ. Գրիգորյանը շեշտեց, որ արհեստակցական կազմակերպության և գործատուի միջև հարաբերությունները կարգավորվում են կոլեկտիվ պայմանագրով, որը ծառայում է աշխատակիցների իրավունքների պաշտպանությանը և աշխատանքային պայմանների շարունակական բարելավմանը:
- Համալսարանի արհեստակցական կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արթուր Մելիքյանը ներկայացրեց կազմակերպության 2015-2020թթ. ֆինանսական հաշվետվությունը:
Միաձայն քվեարկությամբ կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար:
- Արհկոմի և վերստուգիչ հանձանաժողովի նոր կազմերի ընտրությունների արդյունքում միաձայն քվեարկությամբ հաստատվեցին արկոմի՝ 11 և վերստուգիչ հանձնաժողովի 3 հոգանոց կազմերը, այնուհետև նորընտիր արհկոմը անդրանիկ նիստում առաջարկեց գործող ղեկավարի թեկնածությունը` արհկոմի նախագահի պաշտոնում:
Միաձայն քվեարկությամբ Ռ. Գրիգորյանը վերընտրվեց ՎՊՀ արհկոմի նախագահի պաշտոնում: Արհկոմի նախագահի տեղակալի (Դավիթ Հակոբյան) և քարտուղարի (Քրիստինա Դանիելյան) առաջարկված թեկնածությունները ևս հաստատվեցին միաձայն քվեարկությամբ: