поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

Գիտխորհրդի փետրվարի 25-ի նիստը մեկնարկեց խորհրդի 40 անդամներից 35-ի ներկայությամբ: Օրակարգը միաձայն հաստատվեց որոշակի փոփոխություններով:

Օրակարգի առաջին հարցով քննարկվեց գիտական խորհրդի 2020-2021 ուստարվա  աշխատանքային պլանը: Նախապես ստացված առաջարկությունները քննարկումից հետո հաստատվեցին միաձայն քվեարկությամբ:

Երկրորդ հարցը համալսարանում հրատարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի վերաբերյալ էր. գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վ. Հովսեփյանը առաջարկեց Ա և Բ պրակներում ընդգրկված հոդվածները, ՈւԳԸ և Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գիտաժողովների ժողովածուները երաշխավորել տպագրության, ինչը գիտական խորհուրդն ընդունեց մեկ ձեռնպահ քվեարկությամբ:

Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Ղուկաս Ղուկասյանն առաջարկություններ արեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2021 թ.  եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի նախագծի վերաբերյալ: Զեկուցումը քննարկումներից հետո ընդունվեց ի գիտություն:

Համալսարանի իրավաբան Քրիստինե Ղազարյանը ներկայացրեց որոշ կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ:

Քննարկվեցին նաև ընթացիկ հարցեր:

     

     

   

     

Back to top