поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    Վանաձորի պետական համալսարանում կներդրվի «Ներգրավված քաղաքացի» դասընթացը, որի մանրամասները քննարկելու նպատակով համալսարանը հյուրընկալել էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (ԱՅ ԷՖ Ի ԷՍ, IFES) թիմին, որը համալսարանին նվիրաբերեց դասընթացի դասագիրքը, դասախոսի ձեռնարկը, ուսանողի ձեռնարկը:
    «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» թիմը ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանի և դասախոսների հետ քննարկեց ուսանողների առաջիկա ներգրավումը և հետագա անելիքները: Դասընթացի նյութերը մշակվել են Ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում» (SEPPA) ծրագրի շրջանակներում:
    Ծրագրի շրջանակներում ՎՊՀ-ից վերապատրաստված դասախոսներն ու աշխատակիցները ստացան մասնակցության վկայականներ։
    Առաջիկայում ներդրվող դասընթացը դասավանդման նորարարական մոտեցման միջոցով ուսանողներին կներկայացնի ժողովրդավարական քաղաքացիության, արդյունավետ կառավարման, քաղաքացիական մասնակցության և մարդու իրավունքների հիմնավոր սկզբունքները։

                        

                                             

Back to top