поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

   Փետրվարի 10-ին Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված ՌԴ-ում դիվանագիտական աշխատողի օրվան: Միջոցառման ընթացքում Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռ. Կանդաուրովի, Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Հ. Համբաձումյանի մասնակցությամբ ծաղիկներ դրվեցին Լոռու մարզի Պուշկինի լեռնանցքում գտնվող աղբյուր-հուշարձանի մոտ:

    Միջոցառմանը ներկա էին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի, Ռուսական աշխարհագրական ընկերության պատվիրակությունները:

    ՎՊՀ պատվիրակության կազմում էին Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Թ. Թադևոսյանը, ամբիոնի դասախոսներ Ա.Հարությունյանը, Ս.Բարսեղյանը, «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության  10 ուսանող:

    Աղբյուր-հուշարձանը կանգնեցված է այն վայրում, որտեղ ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը 1829 թվականին  ճանապարհորդելիս հանդիպել է ռուս գրող, դիվանագետ, հայ ազգի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը սայլով Իրանից Թիֆլիս տեղափոխողներին։

  

Back to top