поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    Փետրվարի 11-ին Վանաձորի պետական համալսարանի քոլեջում կայացավ հանդիպում մարզի գործատուների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր քոլեջի կարիերայի կենտրոնը: Հանդիպման նպատակն էր գործատուների հետ քննարկել այն պահանջները, որոնք կարևորվում են աշխատակիցների ընտրության ժամանակ:

    Կարևորելով գործատուների հետ սերտ համագործակցությունը` մասնակիցները նշեցին, որ այն հնարավորություն է ստեղծում պատկերացում կազմելու աշխատաշուկայի պահանջարկների մասին:

    Հանդիպմանը ներկա էին քոլեջի շրջանավարտներ և ուսանողներ. վերջիններս ծանոթացան կազմակերպությունների կադրային քաղաքականությանը, առաջարկներին և հնարավորություններին: Շարունակական դարձած հանդիպումները նպատակ ունեն ամրապնդելու աշխատաշուկա-քոլեջ կապը:

 

 

 

   

  

 

 

 

 

Back to top