поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    Մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան առթիվ կայացած ասմունքի մրցույթի հաղթողները ՎՊՀ-ում էին: Լավագույններին պարգևները հանձնեցին մրցատյանի (ժյուրիի) անդամները, որոնք մինչ այս միայն համակարգչի էկրանից էին տեսել առցանց մրցույթի մասնակիցներին:

    Աշակերտներին ողջունեց ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը՝  շնորհակալություն հայտնելով գործուն մասնակցության համար: Մրցատյանի անդամներից Գայանե Մալումյանը, շնորհավորելով մրցանակակիրներին, տեղեկացրեց, որ գալիք տարի՝ աշնանը, սպասվում է ասմունքի ևս մեկ մրցույթ՝ այս անգամ՝ նվիրված Միսաք Մեծարենցի ծննդյան 135-ամյակին:

    Պարգևատրման արարողության գեղարվեստական մասն ապահովեցին առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած աշակերտները՝ ասմունքելով Տերյանի՝ իրենց հաղթանակ նվիրած գործերը:  

   

  

  

  

  

  

 

Back to top