поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

   «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»  (ԱՏՁՄ),  2011 թ.-ից սկսած` իրականացնում է «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը: «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ներգործուն արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, նորարարական ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ճարտարագիտությանը և մաթեմատիկային։
    Ռոբոտաշինության ու ծրագրավորման նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով ՎՊՀ հենակետային վարժարանին նվիրաբերվել են ռոբոտաշինական տեխնիկա և սարքավորումներ։ Սա հնարավորություն կտա ուժեղացնելու վարժարանի տեխնիկական կրթության ոլորտը և կնպաստի դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը: 
    ՎՊՀ հենակետային վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանի փոխանցմամբ, վարժարանի աշակերտներից բացի, ներգրավվել են ՎՊՀ քոլեջի ուսանողներ ևս։

  

   

     

   

Back to top