поддержка PHP 7

ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36, հեռ. (+374.322) 41854 կամ 41855 - 160

    ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Հաղթողներին հանձնելով հավաստագրեր ու նվերներ՝  ԿԳՄՍ  նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչվելը հպարտանալու առիթ է, բայց նաև պատասխանատվություն և ձեռքբերածը նորովի վերարժևորելու և հաջողությունը շարունակելու կարևոր նախապայման:

    Մրցույթում հաղթող ճանաչվեց հանրապետության 16 բուհի 38 ուսանող, որոնցից երկուսը՝ ՎՊՀ-ից։ Հումանիտար գիտությունների ոլորտից 3-րդ տեղում «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Շուշան Ներսիսյանն է, իսկ 2-րդ տեղում՝  «Պատմություն»  մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող  Մարիամ Սիմոնյանը։

    Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ։

       

Back to top